Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է․ ՏԿԵ նախարարություն

05 Նոյեմբեր, 2020 10:23
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է․ ՏԿԵ նախարարություն

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից։

Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։

«Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,- նշված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին