Կարևոր իրադարձություններ

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

05 Նոյեմբեր, 2020 10:16
Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել․

«Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում ուժերի չափով անել ամեն ինչ՝ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար:

Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տալ անջատվելու իրավունք Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով»:

 

Լրահոս

Դիտել ավելին