Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ծանր օրեր է ապրում ոչ միայն պատերազմի դաշտում, այլ նաև թիկունքում. «Փաստ»

05 Նոյեմբեր, 2020 07:57
Ադրբեջանը ծանր օրեր է ապրում ոչ միայն պատերազմի դաշտում, այլ նաև թիկունքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի պատերազմը, որն արդեն ընթանում է մոտ 40 օր, բավական ծանր և դաժան է իր տեսակով։ Շատ է խոսվել այս պատերազմի առանձնահատկություններից, իսկ դրա էական հանգամանքներից մեկն այս պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է. ըստ փաստական տվյալների և բազմաթիվ փորձագետների համոզման, պատերազմի սանձազերծման «քավորը» հենց Թուրքիան է։

Բացի այն, որ Թուրքիան զենք և զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, ըստ միջազգային լրատվամիջոցների տեղեկությունների, նա նաև ամբողջովին իր ձեռքն է վերցրել նաև բանակի կառավարումը, և այդ գործերին չի թողնում խառնվել ադրբեջանական գեներալներին, որոնք դարձել են թուրք զինվորականների խամաճիկը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ է «ֆուկ» արվել։

Ըստ էության, Էրդողանի խամաճիկի վիճակում է նաև արհեստածին պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը: Բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական բանակում, դուր չի եկել Բաքվի գեներալիտետին, և տեղեկություններ կան, որ հնարավոր է լուրջ դժգոհությունների ալիք բարձրանա՝ անգամ ապստամբության մակարդակով։

Եթե սրան գումարենք այն հավաստի տեղեկությունները, որ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունները՝ թալիշները, ավարներն ու լեզգիները, դժգոհում էին, որ իրենց երեխաներին ավելի շատ են զորակոչում բանակ ու վարձկանների հետ հենց նրանց են սարքում «թնդանոթի միս», պատկերն առավել ամբողջական կդառնա։ Ասել է թե, Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում ոչ միայն մարտի դաշտում, այլև թիկունքում։ Եվ չի բացառվում՝ մի առավոտ պարզվի, որ Ալիևը սեփական երկրում հայտնվի «իզգոյի» և վտարանդու կարգավիճակում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին