Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից. Սեմյոն Պեգով

04 Նոյեմբեր, 2020 21:49
Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից. Սեմյոն Պեգով

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից: Այս մասին տեղեկանում ենք WarGonzo-ի տելեգրամյան ալիքից։

«Նախագահ Արայիկ Հարությունյանը պատմել է, որ նախորդ պատերազմի հայտնի դաշտային հրամանատարների որդիներն այսօր էլ իրենց հայրերի պես ոչ միայն կռվում են ռազմաճակատում, այլև իրական սխրանքներ են գործում: Մարտունիում նախօրեին դադարեցվել է տանկային լայնածավալ ճեղքումը։ Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկել է, որ առաջիկայում բոլորիս շատ հետաքրքիր նորություններ են սպասվում ճակատից։ Իսկ այն հարցին, թե ինչու է նա իր կյանքը վտանգի ենթարկում ՝ պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց, կարծես դա շատ բնական մի բան է և հակառակը չի էլ կարող լինել: Հպարտ եմ մեր ծանոթությամբ»,- գրել է Պեգովը։

 

Լրահոս

Դիտել ավելին