Կարևոր իրադարձություններ

Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը

04 Նոյեմբեր, 2020 21:29
Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը

Նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ նախագահի ֆեյսբուքյան գրառումից։

«Անցած գիշեր ես հաղթում էի գրեթե բոլոր առանցքային նահանգներում, որտեղ վերահսկում էին և կառավարում էին դեմոկրատները։ Հետո մեկ առ մեկ նրանք սկսեցին կախարդական ձևով անհետանալ, քանի որ հաշվում էին անակնկալ քվեաթերթիկները: Շատ տարօրինակ է, իսկ «հարցում իրականացնողները» դա պատմականորեն սխալ հասկացան»,- սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։


 

Լրահոս

Դիտել ավելին