Կարևոր իրադարձություններ

Պուտինն անձամբ չի սատարում Արա Աբրահամյանին

17 Հոկտեմբեր, 2015 18:11
Պուտինն անձամբ չի սատարում Արա Աբրահամյանին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օրերս հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին:

«Քաղաքական կուսակցությունները գալիս  են, որպեսզի որևէ կերպ գան իշխանության, դժվարանում եմ ասել, թե որը կարող է լինել պատճառը, որ հենց հիմա Արա Աբրահամյանը որոշեց ակտիվ քաղաքականության մեջ մտնել,  այս սահմանդրական բարեփոխումների արդյունքում, երբ երկիրը կանցնի խորհրդարանական հանրապետության ձևին, բնականաբար կուսակցության միջոցով կմասնակցի ընտրություններին, դա տրամաբանական կլինի: Նախագահականի ժամանակ դա այդքան վճռորոշ չէր եղել, այս պահին քաղաքական կուսակցությունների  դերը էապես աճում է»,- Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ի՞նչ տեսակետ ունեք այն հարցի վերաբերյալ, որ Արա Աբրահամյանի թիկունքում կանգնած է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը . «Չեմ կարծում, որ Պուտինն անձամբ Արա Աբրահամյանի մեջքին է կանգնած, որ դա այն դեպքն է, երբ կարող ենք ասել, որ ՌԴ-ը  նախագահի մակարդակով,  անձնական ձևով սատարում է Արա Աբրահամյանին»:

Եթե նորաստեղծ կուսակցությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին և որոշակի տեղեր գրավի Ազգային ժողովում, ռուսամետությունը չի՞  գրավի խորհրդարանը:

«Չեմ կարծում, որովհետև իրականում մենք վերջին ընտրություններից  առաջ ունեինք հակառակ պատկեր, երբ կար ուղղակի ծայրահեղ արևմտամետ կուսակցություն, ամերիակամետ կուսակցություն՝ Ժառանգությունը: Ելնելով այն փաստից, որ և՛ ԱՄՆ-ում, և՛ ՌԴ-ում, նաև եվրոպական մի շարք երկրներում կան ազդեցիկ հայկական համայքներ, բնական է, որ նրանք փորձելու են հայրենիքի քաղաքական կյանքին մասնակցել: Հետևաբար, ոչ միայն ռուսամետ, այլև կլինեն բավականին արևմտամետ կուսակցություններ: Քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բոլոր ժամանակներում հետխորհրդային տարիների արտաքին քաղաքականությունը հիմնված էր այդ բալանսը պահպանելու համար, չեմ կարծում, որ կտրուկ պրոռուսական կամ հակառուսական  փոփոխություններ կլինեն»:

Հայաստանին  ո՞րն է ձեռնտու,  խորհրդարանում ունենալ ռուսամետ թե՞  արևմտամետ կուսակցություն. «Կարծում եմ, նպատակը ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ այլ հայամետ քաղաքական ուժեր ունենալն է, և քանի որ Հայաստանի նպատակը, ռազմավարությունն ու մոտեցումները ոչ թե պրոռուսական կամ պրոարևմտյան պետք է լինի, այլ բալանսը պահպանելը: Ելնելով տարբեր հանգամանքներից, նպատակը պետք է լինի բալանսավորված, քաղաքական ուժեր պետք է  ունենալ և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս, որոնք չեն լինի այլ երկրի լծակը Հայաստանի քաղաքական կյանքում:

Մեր դիտարկմանը, թե նման ուղղվածություն ունեցող կուսակցություններ ունենալը վտանագավոր չէ Հայաստանի համար քաղաքագետը պատասխանեց. «Ելնելով, այն հանգամանքից, որ մենք մեծ համայնքներ ունեք աշխարհի տարբեր երկրներում, բնական է նման կուսակցությունների առկայությունը, բայց դրանց գործունեությունը ինչ-որ կերպ կա՛մ օրենսդրական կա՛մ քաղաքական պրակտիկայով պետք լինի, որ ազգային անվտանգության տեսանկյունից խնդիրներ չստեղծի:  

 

Լրահոս

Դիտել ավելին