Կարևոր իրադարձություններ

Adidas-ը հրաժարվել է ադրբեջանական ակումբի հետ համագործակցությունից

04 Նոյեմբեր, 2020 20:55
Adidas-ը հրաժարվել է ադրբեջանական ակումբի հետ համագործակցությունից

Մարզագույք արտադրող գերմանական Adidas հանրահայտ ընկերությունը նամակ է ուղարկել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին և հայտնել, որ միակողմանի դադարեցնում է ակումբի հետ համագործակցությունը: Այդ մասին հայտնում է ռուսական Championat.com կայքը, որը տրամադրության տակ է հայտնվել նամակի կրկնօրինակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետքննություն է սկսել «Ղարաբաղ» ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Վերջինս բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր էր հրապարակել սոցցանցում: 

Ֆուտբոլի եվրոպական միությունը Իբրահիմովին անժամկետ որակազրկել է բոլոր տեսակի ֆուտբոլային գործունեությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին