Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    515

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,55
    6,85

Կարևոր իրադարձություններ

Ստուգայցեր՝ Արտաշատում և Էջմիածնում․ խախտումներ ունեցող տնտեսավարողների մոտ կիրականացվեն կրկնայցեր․ ԱԱՏՄ

04 Նոյեմբեր, 2020 19:54
Ստուգայցեր՝ Արտաշատում և Էջմիածնում․ խախտումներ ունեցող տնտեսավարողների մոտ կիրականացվեն կրկնայցեր․ ԱԱՏՄ

ՀՀ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր Արարատի մարզի Արտաշատ և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ լրատվական ծառայությունից։

Covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է սպասարկման գրասենյակներում, բանկերում, ատամնաբուժարաններում, վաճառքի կետերում և գեղեցկության սրահներում։

Ստուգայցերի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում ջերմաչափման և ախտահանման մատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափերին, խախտվում է ախտահանման ռեժիմը, նաև արձանագրվել են հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։

Խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ։ Առաջիկայում նման կազմակերպություններում կիրականացվեն կրկնակի ստուգայցեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին