Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին պետք է սպասել ուրբաթ օրը. ТАСС

04 Նոյեմբեր, 2020 19:17
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին պետք է սպասել ուրբաթ օրը. ТАСС

ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին պետք է սպասել ուրբաթ օրը: Այս կարծիքը չորեքշաբթի օրը հայտնեց CNN-ի մոսկովյան բյուրոյի նախկին ղեկավար, պրոֆեսոր Ջիլ Դուգերտին՝ ТАСС-ում կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին:

«Մենք չգիտենք և չենք իմանա արդյունքները մինչև ուրբաթ: Սա շատ լարված իրավիճակ է, քանի որ մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա:

Հիշեցնոնք, որ ԱՄՆ-ում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, իսկ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի հավակնորդները ՝ Մայքլ Փենսը և Կամալա Հարիսը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին