Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ Արարատ քաղաքի տարածքային կառույցի ներկայացուցիչները Հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանի առաջնագծում են եղել. Արամ Միրզոյան

04 Նոյեմբեր, 2020 19:10
Հեղինակ՝ Արամ Միրզոյան
ԲՀԿ Արարատ քաղաքի տարածքային կառույցի ներկայացուցիչները Հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանի առաջնագծում են եղել. Արամ Միրզոյան

ԲՀԿ Արարատ քաղաքի տարածքային կառույցի ներկայացուցիչ Արամ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԲՀԿ Արարատ քաղաքի տարածքային կառույցի ներկայացուցիչները մեզ պարտադրված Հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանից տարբեր ջոկատների կազմում առաջնագծում են եղել՝ հայրենի հողը պաշտպանելու սուրբ առաքելությամբ:

Անչափ հպարտ ենք երկրի համար այս օրհասական պահին մեր առաջնորդի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած համազգային կոչից՝ կազմել ջոկատներ, մեկնել ռազմաճակատ և կանգնել Հայոց բանակի կողքին:

Հետևելով պարոն Ծառուկյանի կոչին, Արարատ քաղաքի ԲՀԿ տարածքային կառույցը իմ գլխավորությամբ հավաքագրել է իր ջոկատը, և կմիանա մեր առյուծ տղաներին:

Մեր ուժը մեր միասնությունն է...»։

 

Լրահոս

Դիտել ավելին