Կարևոր իրադարձություններ

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը․ նախնական տվյալներով կա մեկ վիրավոր․ Արցախի ԱԻՊԾ

04 Նոյեմբեր, 2020 18:47
Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը․ նախնական տվյալներով կա մեկ վիրավոր․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություննե»ր։

 

Լրահոս

Դիտել ավելին