Կարևոր իրադարձություններ

Լենինգրադյան փողոցում մեքենաներ են բախվել. կա տուժած

04 Նոյեմբեր, 2020 15:44
Լենինգրադյան փողոցում մեքենաներ են բախվել. կա տուժած

Նոյեմբերի 4-ին` ժամը 11:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարոդ` Գագիկ Բ.) և «Volkswagen» (վարորդ՝ Կարեն Ն.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Գ.-ին (ծնված 1965 թ․)  մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս

Դիտել ավելին