Կարևոր իրադարձություններ

Մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին. հունական Լարիսայի քաղաքային խորհրդի բանաձևը

04 Նոյեմբեր, 2020 15:16
Հեղինակ՝ Հունաստանում ՀՀ դեսպանություն
Մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին. հունական Լարիսայի քաղաքային խորհրդի բանաձևը

Հունաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում գրում է․

Բանաձև
Լարիսայի քաղաքային խորհրդի
Լարիսայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը գնահատում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար,
Հաշվի առնելով հույն և հայ ժողովուրդների բարեկամական պատմական կապերը, ինչը փաստում է որ,
•Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն պատմական երկարամյա հենք և կապված են Բյուզանդական և Օսմանյան կայսրություններում հույների և հայերի համակեցության հետ,

•Հունաստանն այն երկրների շարքում է, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը,

•Հունաստանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով տրամադրել է Հայաստանին զարգացման և հումանիտար օգնություն, միաժամանակ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին եվրոպական ինստիտուտներին հետ մերձեցմանը,

•Հայաստանի անկախության հռչակումից ի վեր, երկու երկրները համագործակցում են միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍSՏՀ) շրջանակներում՝ միաժամանակ սատարելով Հայաստան - ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Եվ ելնելով վերոգրյալից, Լարիսայի քաղաքային խորհուրդը.
•Դատապարտում է. պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: Մենք չենք ընդունում տարածաշրջանում լարվածությունը խաթարող երրորդ երկրի ցանկացած միջամտություն և, այս տրամաբանության մեջ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից:

•Մենք մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ ցանկացած ճգնաժամ հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով, միջազգային և խաղաղության համար նախատեսված նորմերի միջոցով՝ այլ ոչ թե զենքի սպառնալիքով:

•Մենք մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին:

•Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կցանկանայինք համագործակցել Հունաստանում Հայաստանի դեսպանության հետ` հայ անչափահաս փախստականներին հյուրընկալելու հարցում` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին