Կարևոր իրադարձություններ

ՔԿ նախագահը քննիչների կամավորական վաշտի հետ առաջնագիծ է մեկնել

04 Նոյեմբեր, 2020 14:45
ՔԿ նախագահը քննիչների կամավորական վաշտի հետ առաջնագիծ է մեկնել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննիչների կամավորական վաշտի հետ առաջնագիծ է մեկնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Մոտ 180 քննիչ էին կամավորագրվել մեկնելու համար: Երբ առաջին վաշտը մեկնել է, առաջինի հետ պարոն Գրիգորյանն էլ է մեկնել: Ինքն անձամբ է ղեկավարում կոմիտեի կամավորների աշխատանքները: Քննիչների մեկ այլ կամավորական վաշտ էլ կմեկնի առաջնագիծ այս շաբաթ»,- հայտնել է Արթուր Մելիքյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին