Կարևոր իրադարձություններ

Վարձկանների թեմայով առաջին արձագանքը Ազհարից. արաբագետ

04 Նոյեմբեր, 2020 14:01
Հեղինակ՝ Արաքս Փաշայան
Վարձկանների թեմայով առաջին արձագանքը Ազհարից. արաբագետ

Արաբագետ Արաքս Փաշայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վարձկանների թեմայով առաջին արձագանքը Ազհարից 
Ազհարի միաբանության անդամ, մուսուլման աստվածաբան դր․ Մուհամմադ Աբդ ալ-Ատին իր խոսքով փաստացիորեն անընդունելի է համարել Ադրբեջանում վարձկանների վարքագիծը՝ իսլամի տեսանկյունից։ Հղում անելով օրերս Արցախում գերի ընկած սիրիացի վարձկանի վկայությանը, ով նշել էր, որ հայերի դեմ կռվում է որպես "գյավուրի"՝ ամեն գլխի համար ակնկալելով ստանալ խոստացված հարյուր դոլարը, դր․ Ատին, մեջբերելով Ղուրանից և հադիսներից համապատասխան հատվածներ՝ նշում է, որ այդ վարձկանները գլխատելով, մարդկանց անդամահատելով, իրականում հանցագործություն են անում մարդկության դեմ՝ իսլամի անունից, ինչը ենթադրում է երկրային տանջանքներ ու պատիժներ։ Ազհարի միաբանը նաև խստորեն դատապարտել է Թուրքիայի քաղաքականությունը, նշելով, որ Էրդողանը ձգտում է վերականգնել օսմանյան հեգեմոնիան, դառնալ մուսուլմանների սուլթանը, ինչպես իր նախնիները՝ հրի, արյան ու սրի միջոցով։ Աստվածաբանը նշել է, որ Էրդողանը չի կարող հասնել իր ուզածին, քանի որ ժողովուրդները զգոն կգտնվեն և կկարողանան պաշտպանել իրենց ու իրենց հողը։

 

Լրահոս

Դիտել ավելին