Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ գործընկերներ,
ՀՀ արդարադատության նախարարն այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, շփոթմունքի արդյունքում նշել է, որ այս պահին ունենք ձերբակալված սիրիացի երեք վարձկան։ Իրականում, ձերբակալված վարձկանների թիվը երկուսն է»։