Կարևոր իրադարձություններ

Ալիևը կորցնում է վերահսկողությունը․ շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ․ Wargonzo

04 Նոյեմբեր, 2020 13:43
Ալիևը կորցնում է վերահսկողությունը․ շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ․ Wargonzo

Ադրբեջանի գեներալները, որոնք շիաներ են, ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության հետ։ Հաղորդում է @Wargonzo-ն վկայակոչելով  Ստամբուլի իր աղբյուրներին։

Ադրբեջանցի սպաները,  վրդովված են այն հանգամանքից, որ ռազմաճակատում իրենց մարդկանց ղեկավարում են Թուրքիայի հատուկ ծառայությունները և արմատական սուննի թևի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային ղեկավարները։

Ալիևը ևս կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի վրա։ Այժմ նրա շրջապատում ներկլանային կոնֆիլկտ է հասունանում։ Ալիևի կնոջ՝ Փաշաևների տոհմը, նրանից պահանջում է ամբողջապես անցնել Անկարայի արտաքին վերահսկողության տակ: Ավելին, պահանջում են դա անել հենց հիմա։

Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանակ խաղ խաղալ՝ ձևացնելով երկխոսություն Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի արմատական-սկանդալային խզումից խուսափելու համար: Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված կլինի «պառկել» Էրդողանի տակ։

 «Մի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարը հայտնվել է բազմավեկտոր իրավիճակում»,– գրել է  ռուսական լրատվամիջոցը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին