Ադրբեջանի գեներալները, որոնք շիաներ են, ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության հետ։ Հաղորդում է @Wargonzo-ն վկայակոչելով Ստամբուլի իր աղբյուրներին։
Ադրբեջանցի սպաները, վրդովված են այն հանգամանքից, որ ռազմաճակատում իրենց մարդկանց ղեկավարում են Թուրքիայի հատուկ ծառայությունները և արմատական սուննի թևի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային ղեկավարները։
Ալիևը ևս կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի վրա։ Այժմ նրա շրջապատում ներկլանային կոնֆիլկտ է հասունանում։ Ալիևի կնոջ՝ Փաշաևների տոհմը, նրանից պահանջում է ամբողջապես անցնել Անկարայի արտաքին վերահսկողության տակ: Ավելին, պահանջում են դա անել հենց հիմա։
Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանակ խաղ խաղալ՝ ձևացնելով երկխոսություն Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի արմատական-սկանդալային խզումից խուսափելու համար: Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված կլինի «պառկել» Էրդողանի տակ։
«Մի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարը հայտնվել է բազմավեկտոր իրավիճակում»,– գրել է ռուսական լրատվամիջոցը։