Reuters գործակալությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Ահաբեկչությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ին, այն իրականացրել էր 20–ամյա Կույթիմ Ֆեյզուլան, նա Ավստրիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն ուներ։ Այս մասին տեղեկացրել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամմերը։
Ավելի վաղ Ավստրիայի իշխանությունները հայտարարել էին, որ ոստիկանությունը գնդակահարել է ահաբեկչին։