Կարևոր իրադարձություններ

2021-ի բյուջեով արդարադատության նախարարությանը 20 մլրդ 663 մլն դրամ կհատկացվի․ 8 ծրագիր են իրականացնելու. Ռուստամ Բադասյան

04 Նոյեմբեր, 2020 12:45
2021-ի բյուջեով արդարադատության նախարարությանը 20 մլրդ 663 մլն դրամ կհատկացվի․ 8 ծրագիր են իրականացնելու. Ռուստամ Բադասյան

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի համատեղ նիստում 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ 2021 թ․ պետական բյուջեի նախագծով իր ղեկավարած կառույցին  նախատեսվել է հատկացնել 20 միլիարդ 663 միլիոն 985 հազար դրամ։ 

Նախարարն ընդգծեց, որ 2020 թվականի համեմատ՝ լրացուցիչ հատկացվել է 3 միլիարդ 34 միլիոն 436 հազար դրամ, որից 2 միլիարդ դրամը նախատեսվել է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի, հակակոռուպցիոն կոմիտեի և մասնագիտացված դատարանների շենք կառուցման նպատակով:

Ռուստամ Բադասյանը նաև անդրադարձավ 2021թ․-ի ԱԴ կողմից իրականացվող ծրագրերին։ Ըստ այդմ՝ գալիք տարում իրականացվելու է պետական բյուջեի 8 ծրագիր․ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում՝ ծրագրերի համակարգում, խորհրդատվության և  մոնիթորինգի իրականացում, դատական և հանրային պաշտպանություն, քրեակատարողական ծառայություններ, իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում, արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում, հարկադիր կատարման ծառայություններ և հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում ու մոնիթորինգի իրականացում»,- նշեց Բադասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին