Կարևոր իրադարձություններ

Սյունիքի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել (տեսանյութ)

04 Նոյեմբեր, 2020 12:41
Սյունիքի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները՝  Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Հերթականն արձանագրվեց նոյեմբերի 2-ին։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ Սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 317 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Շուրջօրյա միջոցառումները շարունակվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին