Կարևոր իրադարձություններ

Հայերը բողոքի ակցիա են արել BGR լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ (լուսանկարներ)

04 Նոյեմբեր, 2020 12:15
Հայերը բողոքի ակցիա են արել BGR լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ (լուսանկարներ)

 Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը բողոքի ցույց են անցկացրել «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ, բողոքելով Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարները պահանջել են դադարեցնել կոծկել նավթով հարստացած բռնապետության ռազմական հանցագործությունները Արցախում և Հայաստանում խաղաղ բնակիչների դեմ: Հավաքվածները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված են եղել՝ «BGR-ը ֆինանսավորում է պատերազմական հանցագործությունները», «Կանգնեցրեք Ալիևի ռեժիմին», ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները: «BGR Group»- ը Վաշինգտոնում ներկայացնում է Ադրբեջանը ՝ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ Ալիևի ռազմական հանցագործությունները կոծկելու նպատակով տարածելով կեղծիքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին