Կարևոր իրադարձություններ

«Մերօրյա հերոսները». Սաշա Ռուստամյանը զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս

04 Նոյեմբեր, 2020 11:54
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
«Մերօրյա հերոսները». Սաշա Ռուստամյանը զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մերօրյա հերոսները». Սաշա Ռուստամյան
Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս

Ադրբեջանաթուրքական ուժերը վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ ոտնահարելով մարդասիրական բոլոր նորմերը շարունակում են թիրախավորել խաղաղ բնակչությանը, պատմամշակութային և հոգևոր կենտրոնները, հիվանդանոցները, զինվորական հոսպիտալները, վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաններն ու վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկներին:
Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս:
Բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի՝ կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով: Սաշա Ռուստամյանը շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ: Օգնության շտապող, կոչումով բժիշկը զոհվում է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվում է ձորը:
Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկվել:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը խոսելով Սաշա Ռուստամյանի մասին՝ նշում է՝ Սաշան աչքի է ընկել ինչպես կրակային, այնպես էլ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, մշտապես մասնակցել է սպորտային միջոցառումների: «Նա պատրաստված սպա և երդմանը հավատարիմ բժիշկ էր»,- փաստում է ֆակուլտետի պետը:
Զինվորական գաղափարներով, պետական մտածողությամբ առաջնորդվող ռազմական բժիշկը կերտել է արժեքներ, որոնք հայ ժողովրդին պետք է մղեն դեպի զարգացած, խաղաղ և հաղթանակած Հայաստան: Մասնագիտական պարտքը կատարելիս, օգնության շտապող բժիշկ-զինվորականը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես անմահ հերոս:

 

Լրահոս

Դիտել ավելին