Կարևոր իրադարձություններ

Բացակայել եմ 17 օր. այլ էի պատկերացնում տեսնել Արցախը, բայց նորից տեսա մաքուր և կանգուն․ Թևան Պողոսյան

04 Նոյեմբեր, 2020 11:36
Հեղինակ՝ Թևան Պողոսյան
Բացակայել եմ 17 օր. այլ էի պատկերացնում տեսնել Արցախը, բայց նորից տեսա մաքուր և կանգուն․ Թևան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Նոյեմբերի 3-ից կրկին Արցախում եմ, իսկ սեպտեմբերի 27-ից «բացակայել» եմ ընդամենը 17 օր (14-ը կարանտինում եմ եղել): Արդյո՞ք երկու շաբաթվա բացակայությունից հետո այլ էի պատկերացնում տեսնել Արցախը։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ այո։ Բայց նորից տեսա մաքուր ու կանգուն Արցախ։

Այս բոլոր օրերին բազմաթիվ մարդկանց հետ քննարկելով պատերազմի բերած հետևանքները, ավերածությունները, անմահացածների և վիրավորների ցավը` մի բան եմ նկատել ու մեկ անգամ նորից ցանկանում եմ շեշտել։
Տղաներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց մենք շնորհակալություն կասենք։ Այսօր հատուկ ցանկանում եմ նշել մեր Հայրենիքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովողներին, հենց մարտադաշտում` իրենց կողքին։

Կարեն, Արթուր, Վաչիկ... բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։

Իսկ իրականում այս ամենը նշում եմ, որ մեկ անգամ նորից վերաիմաստավորենք և ամեն վայրկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միասին նոր ապագա պետք է կառուցենք։ Անցյալն էլ հետ չես բերի, բայց ապագան պետք է հիմնված լինի իրար փայփայելու, միասին ապրելու և միասնականությունը ամրապնդելու վրա։
Նորից խնդրում եմ` Երևանում հիշեք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում։ Մի´ արեք, խնդրում և աղաչում եմ։ Սովորե´ք շնորհակալ լինել իրար և նայել առաջ։

Բարի լույս բոլորին հրաշք Արցախից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին