Կարևոր իրադարձություններ

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում․ Ռիա Նովոստի

04 Նոյեմբեր, 2020 10:59
Ալիևը հայտարարել է, որ  պատրաստ է դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում․  Ռիա Նովոստի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում ՝ պայմանով, որ Հայաստանը դուրս կբերի զորքերը «օկուպացված տարածքներից»։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է իտալական LA Repubblica պարբերականի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ։ Գրում է Ռիա Նովոստին։ 

«Ես կարծում եմ՝  ինչքան շուտ ավարտվի այս պատերազմը, այնքան լավ կլինի․․․ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ ու կարող եմ ևս մեկ անգամ կրկնել․․․Եթե Հայաստանի վարչապետը ստանձնի տարածքները ազատագրելու պարտավորությունը, ապա մենք կարող ենք կանգ առնել հենց այսօր։ Մինչ այժմ նա նման պարտավարություն չի ստանձնել»,- պարբերականի հետ զրույցում ասել է Իլհամ Ալիևը։

 Խոսելով փոխզիջումների մասին, Ադրբեջանի նախագահն ասել է, որ փոխզիջումով Երևանը պետք է «ամբողջությամբ ազատի բոլոր օկուպացված տարածքները՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ու կատարի դրա հիմնարար սկզբունքները»։


 

 

Լրահոս

Դիտել ավելին