Կարևոր իրադարձություններ

Աշխարհը պետք է հասկանա՝ Թուրքիայի ուժեղանալը Կովկասում հենց իր շահերից չի բխում. «Հրապարակ»

04 Նոյեմբեր, 2020 09:34
Աշխարհը պետք է հասկանա՝ Թուրքիայի ուժեղանալը Կովկասում հենց իր շահերից չի բխում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Որքան էլ սահմաններ գծվեն, աշխարհն այլեւս շատ միասնական է դարձել։ Թվում է՝ ի՞նչ կապ ունի Հարավային Կովկասում ընթացող պատերազմն Ավստրիայի ու Ֆրանսիայի հետ։ Սակայն մեր տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների արձագանքները լսվում են Նիցցայում եւ Վիեննայում։

Նորից քրիստոնեական ու մահմեդական աշխարհը միմյանց դեմ է դուրս եկել, եւ իսլամիստական ուժերը եվրոպական երկրների անվտանգությանն են սպառնում։

Վիեննայում նախօրեին կատարված ահաբեկչությունը, որի զոհ է դարձել 4 մարդ, Արցախում ընթացող արյունալի պատերազմի կողքին անմեղ մի բան է թվում, բայց աշխարհը պետք է հասկանա, որ մահմեդական վայրագության հանդեպ թողտվությունը, Թուրքիայի ուժեղանալը Կովկասում հենց իր շահերից չի բխում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին