Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում գտնվող ԲՀԿ-ական պատգամավորները վերադարձել են. ինչ արդյունքներ են գրանցել. «Ժողովուրդ»

04 Նոյեմբեր, 2020 08:47
Մոսկվայում գտնվող ԲՀԿ-ական պատգամավորները վերադարձել են. ինչ արդյունքներ են գրանցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան։

Հիշեցնենք՝ պատվիրակության կազմում ներգրավված էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Եվ հետաքրքիր է, որ ի սկզբանե պատվիրակության կազմում պետք է ընդգրկված լիներ նաեւ ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը, սակայն վերջում որոշում է կայացվել նրա փոխարեն Մոսկվա գործուղել Նաիրա Զոհրաբյանին:

Եվ չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ընթացքում ԲՀԿ-ականները հանդիպել են թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, սակայն որոշել են լռել եւ չխոսել Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումները բազմաթիվ են եղել, իսկ թե որքանով կարող են արդյունավետ լինել, դեռ վաղ է խոսել: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք հենց առաջին օրը հանդիպել են Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչների եւ անձամբ հենց իր հետ, ինչպես նաեւ հանդիպում ունեցել Պետդումայի պատգամավորների, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին