Կարևոր իրադարձություններ

Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ

03 Նոյեմբեր, 2020 23:42
Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ

Նոյեմբերի 3-ին, ժամը 18:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Մ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թիվ 133 շինության պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ Լիլիթ Դ․-ն (ծնված 1993 թ․) և Անահիտ Է․-ն (ծնված 1965 թ․) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին