Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները համացանցում ծաղրում են Ալիևին՝ գրելով՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես». Արծրուն Հովհաննիսյան

03 Նոյեմբեր, 2020 22:35
Ադրբեջանցիները համացանցում ծաղրում են Ալիևին՝ գրելով՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանցիները համացանցում ծաղրում էին Ալիևին՝ գրելով՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»։ Այս մասին  նոյեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

Ալիևը երեկ ու այսօր հայտարարել է, որ «ազատագրել» են Ջաբրայիլի ու Ջանգելանի շրջանի մի շարք գյուղեր, որոնք գտնվում են ամենահարավային հատվածում։ Հարցին, թե արդյոք չկան հակասություններ, հաշվի առնելով այն, որ այդ շրջանների գրավման մասին ադրբեջանական կողմը հայտարարել էր պատերազմի առաջին օրերին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց 

«Այո, կան հակասություններ, և այդ հակասությունները նկատել են նույնսիկ Ադրբեջանի բնակիչները, ովքեր երեկ և այսօր համացանցում տարբեր ֆորումներում, հատկապես ռուսալեզու, ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»»,- ասաց Հովհանիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին