Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ ծննդատան հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել. մեկը վիրահատվում է, մյուսը պատրաստվում է վիրահատության․ ԱՀ ԱԻՊԾ

03 Նոյեմբեր, 2020 22:27
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ ծննդատան հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել. մեկը վիրահատվում է, մյուսը պատրաստվում է վիրահատության․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի/Հանրապետական ծննդատուն/ հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել:

Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:

Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ:

Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկա»ն:

 

Լրահոս

Դիտել ավելին