Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում որոշել են Արարատը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով լուսավորել

03 Նոյեմբեր, 2020 20:52
Թուրքիայում որոշել են Արարատը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով լուսավորել

Թուրքիայի Աղրըի քաղաքապետ Սավջը Սայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ Աղրըի քաղաքապետարանը պատրաստվում է Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմը լուսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։ Այս մասին հայտնում է Еrmenihaber-ը։

«Աղրըի քաղաքապետարանը մի արագ նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Մոտ ժամանակներս Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմին այս տեսարանը կտեսնեք։ Հույս ունեմ սա մարտադաշտում Հայաստանին տրամադրություն կհաղորդի»,-հեգնել է Սայանը` հրապարակելով Արարատ լեռան նկարը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։

 

Լրահոս

Դիտել ավելին