Կարևոր իրադարձություններ

Կշարունակենք աշխատել թուրք գործընկերների հետ, որպեսզի կանգնեցնենք ռազմական սցենարը․ Սերգեյ Լավրով

03 Նոյեմբեր, 2020 20:27
Կշարունակենք աշխատել թուրք գործընկերների հետ, որպեսզի կանգնեցնենք ռազմական սցենարը․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին։

Հարց․ Արդյոք Ռուսաստանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում չափազանց կախված չի՞ դարձել Թուրքիայից՝ սկսած Սիրիայից ու Լիբիայից մինչև Ղարաբաղ։ Ինչո՞ւ են ռուսական պաշտոնական դեմքերը՝ Դուք, նախագահը և այլք, այսքան զուսպ, ինչ-որ տեղ բարյացակամ մեկնաբանում Անկարայի քաղաքականությունը՝ իմանալով, թե ինչ չափի բացասական դեր է այն խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և այլ տարածաշրջաններում։

Պատասխան։ Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որ ի վիճակի են ճկուն և պրագմատիկ մոտեցում ցուցաբերել՝ միմյանց հետ փոխգործակցության մեջ առաջնորդվելով ռազմավարական տեսլականով։ Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակն էականորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ խոսել եմ նախորդ հարցերի պատասխաններումս։ Կրկնեմ, որ երբեք չենք էլ թաքցրել և չենք թաքցնում, որ չենք սատարում ճգնաժամի ուժային կարգավորման ճանապարհը և ձգտում ենք մարտական գործողությունների արագ դադարեցմանը։ Կարևոր է, որ ինչպես կողմերը, այնպես էլ նրանց արտաքին գործընկերներն անվերապահորեն հարգեն կրակի դադարեցման, վերահսկողական մեխանիզմի ստեղծման և կոնկրետ գրաֆիկով բովանդակային բանակցային գործընթացի վերականգնման պայմանավորվածությունը։ Ու թեպետ կայուն հրադադարի անմիջապես հասնել չհաջողվեց, մենք կշարունակենք տարածաշրջանում մեր ունեցած ամբողջ ազդեցությունը գործադրել, աշխատել թուրք գործընկերների հետ, որպեսզի կանգնեցնենք ռազմական սցենարի հետագա ծավալումը, կողմերի միջև երկխոսություն հաստատենք և համոզենք Բաքվին ու Երևանին նստելու բանակցային սեղանին։

 

Լրահոս

Դիտել ավելին