Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    598
    612

  • RUB

    6,51
    6,79

Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովուրդը, որն այս օրերին ԼՂ-ում պայքարում է վարձկան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները․ Փաշինյանը՝ Կուրցին

03 Նոյեմբեր, 2020 19:25
Հայ ժողովուրդը, որն այս օրերին ԼՂ-ում պայքարում է վարձկան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները․ Փաշինյանը՝ Կուրցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։

Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր համերաշխությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին:

Հայ ժողովուրդը, որն այս օրերին Լեռնային Ղարաբաղում պայքարում է վարձկան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները:

Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավոր-ներին՝ շուտափույթ ապաքինում»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին