Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել Արցախ այցելած ռուս պատգամավորի և նրա ընտանիքի նկատմամբ

03 Նոյեմբեր, 2020 18:49
Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել Արցախ այցելած ռուս պատգամավորի և նրա ընտանիքի նկատմամբ

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը РИА Новости-ին պատմել է, որ սոցցանցերում և մեսենջերներում իր հասցեին սպառնալիքներ են հնչում Լեռնային Ղարաբաղ իր այցից հետո։ Ադրբեջանցի օգտատերերը նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու մասին սպառնալիքներ են հնչեցում։ Միլոնովը մտադիր է դիմել Ռուսաստանի ՆԳՆ:

«Սկսվեցին ակտիվ սպառնալիքները, որոնք վերաբերում են ինձ և իմ երեխաներին: Ինձ ներառել են Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ: Ես միանգամայն նորմալ եմ արձագանքում դրան: Սակայն այն, ինչ այդ մարդիկ թույլ են տալիս իրենց, իմ երեխաների, իմ ընտանիքի նկատմամբ սպառնալիքները պարզապես անթույլատրելի են: Դա լկտիություն է: Բնականաբար, ես դա այդպես չեմ թողնի»,- հայտնել է Միլոնովը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին