Կարևոր իրադարձություններ

Հարավային ուղղությամբ կոտրվել է հակառակորդի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը. Արցախի ՊԲ (տեսանյութ)

03 Նոյեմբեր, 2020 16:35
Հարավային ուղղությամբ կոտրվել է հակառակորդի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը. Արցախի ՊԲ (տեսանյութ)

Իրավիճակը առաջնագծում
Գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Այդ մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակը: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր: Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին