Կարևոր իրադարձություններ

Փարիզի փոխքաղաքապետը պատմել է, թե ինչ է սպասում Եվրոպային Արցախի պարտության դեպքում

03 Նոյեմբեր, 2020 16:20
Փարիզի փոխքաղաքապետը պատմել է, թե ինչ է սպասում Եվրոպային Արցախի պարտության դեպքում

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը Nation News-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե ​​Արցախը պարտվի, կպարտվի Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, կպարտվի Եվրոպան: 

Նա ասաց․ «Այսօր ադրբեջանա-թուրք ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում` «մենք հայ ենք փնտրում, մենք հայ ենք որսում» կոչերով: Սա միանշանակ կապված է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ»:

Թորանյանի կարծիքով Էրդողանն ու Ալիևն այսպիսով փորձում են խթանել իրենց հակահայկական քարոզչությունը, նրանք ցանկանում են ատելություն սերմանել հայերի նկատմամբ։ «Ես վստահ եմ, որ եթե Արցախը պարտվի, ապա կպարտվի Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան նույնպես կպարտվի, և դրա մասին պետք է կոնկրետ խոսել»:

Այսօր ամբողջ աշխարհի հայկական համայնքներն իրենց կառավարություններից պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետությունը: Միջազգային ճանաչումը միակ տարբերակն է, որը կապահովի Արցախի ժողովրդի խաղաղությունը և քայլը պետք է արվի:

«Չնայած նրան, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը դեռ միանշանակ չի աջակցում Արցախի Հանրապետության ճանաչման այս որոշմանը, սակայն մենք պատրաստ ենք դա անել»,– ընդգծեց Թորանյանը:

Անուշ Թորանյանը հավելեց, որ հիմա անմիջականորեն Արցախին օգնել հնարավոր չէ, քանի որ այն չճանաչված պետություն, օգնությունը փոխանցվում է Հայաստանի միջոցով։

«Մենք խնդրին նայում ենք մի քանի տեսանկյունից և մարդկանց հումանիտար ճգնաժամից դուրս բերելու համար պետք է անել ավելի լուրջ քայլեր»– ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին