Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ոստիկանությունը Նիցցայում ահաբեկչության հետաքննության շրջանակում ևս 4 մարդ է ձերբակալել

03 Նոյեմբեր, 2020 15:34
Ֆրանսիայի ոստիկանությունը Նիցցայում ահաբեկչության հետաքննության շրջանակում ևս 4 մարդ է ձերբակալել

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Ֆրանսիայի ոստիկանները Նիցցա քաղաքի Նոտր Դամ եկեղեցու մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության մասով ձերբակալել են ևս չորս մարդու։

Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են Վալ-դ'Ուազ դեպարտամենտում: Ձերբակալվածներից մեկը՝ 29-ամյա տղամարդը, կասկածվում է հարձակում կատարած անձի հետ շփումների մեջ։ Մյուս երեքը ձերբակալվել են նրա բնակարանում։

 

Լրահոս

Դիտել ավելին