Կարևոր իրադարձություններ

Մենք թուղթը զենք ենք դարձնում.ակցիա Հրազդանում

03 Նոյեմբեր, 2020 15:08
Մենք թուղթը զենք ենք դարձնում.ակցիա Հրազդանում

Հրազդան քաղաքի երիտասարդները կազմակերպել են ոչ պետքական գրքերի,տետրերի,թղթերի և ամսագրերի հավաքագրում ՝վերամշակման հանձնելու և գումարը հիմնադրամին փոխանցելու համար:

Հավաքագրումը կազմակերպվել է Հրազդանի N10 ավագ դպրոցի անձնակազմի օգնությամբ.դպրոցի արխիվից ևս կտրամադրվեն ոչ անհրաժեշտ փաստաթղթեր:

«Ամեն ինչ սկսվեց այն ֆեյսբուքյան հայտարարությունից,որ Արմավիրի մարզում թղթի հավաքագրում է անցկացվում և որոշեցի առաջարկել ընկերներիս նախաձեռնել նաև Հրազդանում: Ընկերներս համաձայնեցին և տարածքի համար դպրոցի հետ համաձայնության եկանք :Երբ լուծվեցին բոլոր խնդիրները,արդեն հայտարարությունը դրեցինք կայքերում և արդեն ամեն օր մինչև ուշ երեկո հավաքում ենք,- նշեց կազմակերպիչներից Մելինե Մարտիրոսյանը և հավելեց,-Մենք չէինք պատկերացնում,որ մեծ արձագանք կունենա նախաձեռնությունը,բայց երբ 8,9 տարեկան երեխաները թղթեր էին բերում,հասկացանք,որ հաստատ ամեն բան կստացվի»:

Ակցիային մասնակցող  Վերգինե Սարգսյանը փաստում է՝ թղթե շերեփը զենք դարձնելու ժամանակն է. «Դեռ սովորելու տարիներին չէինք պատկերացնի,թե հերոսների դասընկերներ ենք դառնալու:Հիմա մեր տղաների կռիվն այլևս թղթից շերեփով չէ, բայց մենք թուղթը զենք ենք դարձնում,որ օգնենք մեր հերոս տղերքին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին