Կարևոր իրադարձություններ

ԱՀ պետական կառավարման համակարգում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու մասին բաց նամակի բովանդակությանը Արայիկ Հարությունյանը ծանոթացել է․ ԱՀ խոսնակ

03 Նոյեմբեր, 2020 13:45
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
ԱՀ պետական կառավարման համակարգում  աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու մասին բաց նամակի բովանդակությանը  Արայիկ Հարությունյանը ծանոթացել է․ ԱՀ խոսնակ

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին:

Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան:

 

Լրահոս

Դիտել ավելին