Կարևոր իրադարձություններ

Ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ ու Լեռնային Ղարաբաղը առաջնագիծն է. քեզ հետ ենք Վիեննա. վարչապետ

03 Նոյեմբեր, 2020 12:28
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ ու Լեռնային Ղարաբաղը առաջնագիծն է. քեզ հետ ենք Վիեննա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։

Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։

Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։

Քեզ հետ ենք Վիեննա»։

 

Լրահոս

Դիտել ավելին