Կարևոր իրադարձություններ

Ավստրիայում ՀՀ դեսպանատնից խնդրում են լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից

03 Նոյեմբեր, 2020 10:47
Հեղինակ՝ Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
Ավստրիայում ՀՀ դեսպանատնից խնդրում են լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից

Ավստրիայում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝
00 43 (0) 1 522 74 79 105
Ավստրիայում ՀՀ դեսպանություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին