Կարևոր իրադարձություններ

4 հոգով ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել ականանետային դասակը և վերադարձել (տեսանյութ)

03 Նոյեմբեր, 2020 10:10
Հեղինակ՝ Պաշտպանության Բանակ
4 հոգով ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել ականանետային դասակը և վերադարձել (տեսանյութ)

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:

ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել: 

Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

 

 

Լրահոս

Դիտել ավելին