Կարևոր իրադարձություններ

Մենք բոլոր միջոցներով պայքարելու ենք ահաբեկչության դեմ․ Ավստրիայի կանցլերը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից

03 Նոյեմբեր, 2020 09:52
Մենք բոլոր միջոցներով պայքարելու ենք ահաբեկչության դեմ․ Ավստրիայի կանցլերը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցած կրակոցները՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում  Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սեբաստիան Կուրցն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան  իր էջում։

«Մեր Հանրապետությունը դժվար ժամեր է ապրում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտակարգ իրավիճակների բոլոր աշխատակիցներին, որոնք հատկապես այսօր վտանգում են իրենց կյանքը մեր անվտանգությունն ապահովելու համար։

Մեր ոստիկանությունը որոշիչ գործողություններ կիրականացնի այս զազրելի ահաբեկչության մեղավորների դեմ։ Ես ուրախ եմ, որ մեր ոստիկանները կարողացել են շարքից հանել ահաբեկիչներից մեկին։ Ահաբեկչությունը երբեք չի կարող մեզ վախեցնել, մենք պայքարելու ենք այդ հարձակումների դեմ բոլոր միջոցներով։ Որպեսզի ոստիկանությունը կարողանա ամբողջովին կենտրոնոնալ ահաբեկչության դեմ պայքարի վրա, Դաշնային կառավարությունը որոշել է, որ բանակը ստանձնելու է Վիեննայի պաշտպանությունը»,- գրել է Կուրցը։

Նա Վիեննայի բնակիչներին կոչ է արել տներից դուրս չգալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին