Կարևոր իրադարձություններ

Հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը. «Հրապարակ»

03 Նոյեմբեր, 2020 09:37
Հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից երեկ հետաքրքրվեցինք՝ հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը։ «Չէ, որովհետեւ տրամաբանությունն այդպիսին չէ։ Մենք մոտավորապես գնահատական ունենք՝ մինչեւ տարեվերջ 0.8 տոկոս լրացուցիչ ազդեցություն տնտեսական զարգացման վրա, մեկ էլ՝ լրացուցիչ 35 մլրդ դրամ ավելի պակաս հարկ ստանալու եւ 40 մլրդ ավելի ծախս անելու»,- ասաց նա։

Այսինքն՝ խոսքը ՀՆԱ-ի մեջ 0.8 տոկոսի անկման մասին է։ Նշենք, որ, ըստ որոշ ոչ մասնագիտական հաշվարկների, պատերազմի մեկ օրը մեզ համար արժե մոտ 30 մլն դոլար գումար։ Բայց հիշեցնենք նաեւ, որ ընդամենը 5 օր առաջ վարչապետը ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային հանդիպումից հետո հայտարարել էր, որ «տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում», եւ դա բացատրել էր նրանով, որ «պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է․ չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին