Կարևոր իրադարձություններ

Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ․ տուժածներ չկան․ ԱՀ ԱԻՊԾ

03 Նոյեմբեր, 2020 09:11
Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ․ տուժածներ չկան․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։

Տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»։

 

Լրահոս

Դիտել ավելին