Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակը մեծ անկում է ապրում. «Փաստ»

03 Նոյեմբեր, 2020 08:20
Ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակը մեծ անկում է ապրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դիվանագիտական դաշտում հայկական կողմից առաջին փաստարկը մեր հաղթանակներն են լինելու: «Փաստ» թերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա համոզմամբ, թշնամական ուժերը առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ Արցախը գրավելու ու հայաթափելու պլան ունեին, այսինքն, բլից-կրիգ, որը ձախողվեց: Ինչ վերաբերում է ներկա վիճակին, ապա, ըստ փորձագետի, հիմա թշնամին ընդամենը փորձում է քանակական, թվային առավելությամբ իր համար «հաղթական» ելքեր ապահովել, բայց հասնելով լեռնային եւ նախալեռնային պայմանների մարտական գործողություններին՝ այլ իրավիճակի է հանդիպում:

«Այդ հատվածներում շատ ավելի նվազ ուժերով կարելի է շատ լավ պաշտպանություն, ինչպես նաեւ տեղերում հակահարձակում կազմակերպել: Այսինքն, այն, ինչ արվում է մեր ուժերի կողմից: Բացի այդ, հայկական ուժերն իրենց խորագետ քայլերի միջոցով թշնամուն նաեւ ծուղակի մեջ են վերցնում, որի օրինակներն արդեն հայտնի են: Ընդհանուր առմամբ, այսօր դիրքային կռիվ է գնում, ու հակառակորդն աստիճանաբար հյուծվում է:

Այդ համատեքստում հաշվի առնենք նաեւ իր անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, որն աստիճանաբար անկում է ապրում. անձնակազմին խոստացել էին կայծակնային հարվածով մոտ մեկ շաբաթվա ընթացքում հաղթանակ տոնել, ինչը չկա եւ իրականություն չի դարձել»,-ասաց Հայկ Նահապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին