Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր և վիրավորներ

03 Նոյեմբեր, 2020 07:59
Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր և վիրավորներ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: 

Հաղորդվում է  7 զոհի մասին:

Ավստրիական OE24 hեռուստաալիքի տվյալներով՝ մարդկանց վրա զինված հարձակում գործած անձանցից մեկը ձերբակալվել է: Խոսքը մի քանի հանցագործների մասին է:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, սինագոգի մոտակայքում, փողոցում մոտ 50 կրակոց է լսվել, կրակոցներ են հնչել նաեւ բարում: Հաղորդվում է, որ կրակոցներն իրականացվել են գնդացիրից:

Մի քանի աղբյուրներ տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել:

OE24 հեռուստաալիքը նաև հայտնում է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին զուգահեռ հանցագործները պատանդ են վերցրել քաղաքի այլ թաղամասում գտնվող ռեստորանի այցելուներին։

Վիեննայի ոստիկանությունը հաղորդել է մի քանի վիրավորների մասին ևկոչ արել առաջիկա գիշերը խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին