Կարևոր իրադարձություններ

Իսպանիան մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախից Երևան տեղափոխված 600 ընտանիքի

02 Նոյեմբեր, 2020 23:12
Իսպանիան մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախից Երևան տեղափոխված 600 ընտանիքի

Իսպանական միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (AECID) մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Երևան տեղափոխված շուրջ 600 ընտանիքի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  իսպանական «La Vanguardia» թերթը, Aecid-ը 50 հազար եվրո է տրամադրելու սննդի հարցերը կազմակերպելու համար:

Ընդհանուր առմամբ 2100 սննդամթերքի և 9000 հիգիենայի պարագաների փաթեթ է բաժանվելու այդ ընտանիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին