Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    599,5
    613,5

  • RUB

    6,53
    6,81

Կարևոր իրադարձություններ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ահազանգում է Ադրբեջանի հերթական ռազմական հանցագործության մասին

02 Նոյեմբեր, 2020 19:38
Հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ահազանգում է Ադրբեջանի հերթական ռազմական հանցագործության մասին

Շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ:
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունը Արցախի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր (տեսանյութեր՝ 1. https://bit.ly/3mNoZVU, 2. https://bit.ly/384jPkk):
Լայնամասշտաբ օդային կրակահերթը հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտման: Կարևոր է նշել, որ այս տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սև և սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը և ուրիշներ:
Այդ կանխատեսված հարձակումները ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներ շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով:
Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործությա ն մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության և կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները: Այդ պարտավորությունն այսօր առավել արդիական է, քանի օրեցօր ադրբեջանական ռեժիմն ընդարձակում է հարձակումների ծավալները և ի լրումն Արցախի դեմ կիրառվող զինտեխնիկայի ավելացնում է նոր, ավելի վտանգավոր զինատեսակներ՝ դրանով իսկ մեծացնելով հումանիտար և բնապահպանական աղետի անդառնալիությունը, վտանգավորության աստիճանը և ծավալները: Նախարար Պետրոսյանը կոչ է արել վճռական գործողությունների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվին ստիպելու դադարեցնել ագրեսիան և ռազմական հանցագործությունները:
Կոչ է արվել նաև կազմակերպություններին ստանձնել պատասխանատվություն պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը՝ կանխելու հնարավոր էկոցիդը (պատերազմների ժամանակ հաճախ հակառակորդը էկոհամակարգն է թիրախ դարձնում և ոչնչացնում կանխամտածված կերպով) Արցախի Հանրապետության տարածքում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին