Կարևոր իրադարձություններ

Իրանից Հայաստանի տարածք ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների ներթափանցման լուրը կեղծ է Info check

02 Նոյեմբեր, 2020 18:53
Հեղինակ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոն
Իրանից Հայաստանի տարածք ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների ներթափանցման լուրը կեղծ է  Info check

Տեղեկատվության ստուգման կենտրոնը (Info check) հաղորդագրություն է տարածել՝ Իրանից Հայաստանի տարածք ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների ներթափանցման լուրի հետ կապված: 

«Սոցցանցերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության անունից տարածվում է կեղծ հայտարարություն, ըստ որի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռներ տեղափոխելու պատրվակով Հայաստանի տարածք է ներթափանցել Ադրբեջանի հատուկ նշանակության երկու ահաբեկչական խումբ՝ բաղկացած տասնմեկ հոգուց։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ նման հայտարարությամբ իրենք հանդես չեն եկել, իսկ էջը, որի միջոցով տարածվել է տեղեկությունը, ծառայության հետ որևէ առնչություն չունի։ Առաջիկայում թեմայի վերաբերյալ ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին